Մեր առաքելությունը
Ստեղծելով համագործակցության հարթակ՝ մեր աշխատանքները միտված են Հայաստանի և աշխարհի առջև ծառացած առանցքային խնդիրների վերլուծությանը: Համաշխարհային դասի մասնագետների մասնակցությամբ գործող մեր այս կառույցի գործունեությունը Տնտեսական հեռանկարների կենտրոնի մտավոր հիմնասյունն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման նպատակներին:
- Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացում
- Հայաստանի և տարածաշրջանի տնտեսական հեռանկարների վերաբերյալ տարեկան կտրվածքով միջազգային ֆորումի կազմակերպում:
- Նախաճգնաժամային, ճգնաժամային և հետճգնաժամային իրավիճակներում վերլուծությունների և խորհրդատվությունների տրամադրում:
- Մակրոտնտեսաական և ֆինանսական շուկաներում զարգացումների վերաբերյալ անկախ կարծիքի և խորհրդատվության տրամադրում:
- Միջազգային հեղինակություն վայելող տնտեսագետների, ֆինանսական և այլ ոլորտների էքսպերտների, միջազգային ճանաչում ունեցող խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, հայաստանյան և այլ երկրների գործիչների, կենտրոնական բանկերի և ֆինանսների նախարարությունների ներկա և նախկին ղեկավարների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում կլոր սեղանների, քննարկումների կազմակերպում և իրականացում:
Հիմնադրամի բոլոր ծրագրերի հաջողության հիմքում ընկած են մեր հիմնարար ռազմավարական սկզբունքները, որոնք կարևոր են մեր ծրագրերի հաշվետվողականության և կայունության ապահովման համար: Հետևելով այդ սկզբունքներին՝ «Տնտեսական հեռանկարների կենտրոնը» հանդես է գալիս ռազմավարական մտածողությամբ և հետապնդում է հստակ արդյունքներ ու նպատակներ։
- Սոցիալ-տնտեսական ոլորտում դրական միտումների ուրվագծում
- Բաց հարթակ գործընկերների, միջազգային ներդրողների, արհեստավարժ մասնագետների համար
- Հաշվետվողականություն և թափանցիկություն՝ մտահղացումից մինչև մշակում, զարգացում և վերջնարդյունք
- Հայրենական և համաշխարհային ներուժի ակտիվ ներգրավում