Սթրիմինգային պատերազմներ. Մաս 2 (Հայկ Խեկոյան)

Մի տարի առաջ գրել էի այսպես կոչված «Սթրիմինգային պատերազմներ»-ի մասին: Այս տերմինն օգտագործվում է նկարագրելու համար այն գործընթացը, որը բնութագրում է այսքան խիտ, բայց և այնուամենայնիվ, անընդհատ աճող շուկայում իրենց տեղը գտնել փորձող բոլոր տեսակի կորպորացիաների կողմից մատուցվող պահանջած տեսանյութերի  (VOD) սթրիմինգային ծառայությունների թվի աճը:

Աշխարհն այլևս այնպիսին չէ, ինչպիսին մեկ տարի առաջ էր: Արևելյան Եվրոպան արդեն գրեթե կես տարի ընդգրկված է ռազմական հակամարտության մեջ, մտավախություն կա Թայվանի նեղուցի երկանյքով հակամարտության սրման, երկնիշ գնաճն ամբողջ աշխարհում շոշափելի հեռավորության վրա է: Ուստի և զարմանալի կլիներ VOD լանդշաֆտը անփոփոխ տեսնելը:

Կարելի է պնդել, որ շուկայում զգալի փոփոխություններ են եղել, բայց անցած տարվա հոդվածում նշված ընկերություններին նայելով՝ պարզ է դառնում, որ, կարծես թե հիմնական դերակատարներն ընդհանրապես չեն փոխվել: Այդուհանդերձ, ավելի մանրամասն դիտարկումը ցույց կտա, թե յուրաքանչյուր դերակատար որքան է զարգացել շուկայում: Ավելի լավ է սկսել այս պնդումն անելու գլխավոր խանգարողից՝ ընկերությունից, որի անունը դարձել է սթրիմինգի հոմանիշ: Netflix-ն այս առումով անճանաչելիորեն մեղավոր է:

Նախևառաջ, վերջին մեկ տարում ընկերությունը նախորդ տարվա համեմատ որոշ չափով արժեզրկվել է: Այժմ ընկերության արժեքը կազմում է անցած տարվա նոյեմբերին սահմանած պատմական առավելագույն արժեքի ընդամենը մեկ երրորդը: Եվ այս թվերը հիմա շատ ավելի լավն են, քան մի քանի շաբաթ առաջ էր: Նման կտրուկ տատանման ամենամեծ պատճառը, համաշխարհային ցնցումներից բացի նաև մեկ այլ չափանիշն է՝ բաժանորդների թվի աճը:

Բաժնետոմսերի արժեքները կտրուկ նվազեցին, երբ  Netflix-ը հայտարարեց, որ 2022 թվականի առաջին եռամսյակում  առաջին անգամ բաժանորդներ է կորցրել, բայց արժեթղթերի շուկայի բնույթն այնպիսինն է, որ 2-րդ եռամսյակում ևս մեկ միլիոն կորցնելու մասին հայտարարությունը մեծ թեթևությամբ ողջունվեց, քանի որ շուկան ակնկալում էր, որ այդ թիվը կրկնապատիկ կլինի, ուստի և բաժնետոմսերի արժեքները բարձրացան:

Վիճակագրությունից բացի,  Netflix-ը բարելավում է նաև իր բիզնես մոդելը, բայց դրա մասին ավելի ուշ:  Netflix-ի մրցակցությունը դժվար է նկարագրել: VOD շուկայում են նաև տարբեր կշիռ ունեցող ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը և Apple-ը՝ իրենց Video և TV+ առաջարկներով: Երկուսը միասին արժեն ավելի քան $4 տրիլիոն: Այնուհետև ավանդական լրատվամիջոցներն են, որոնք փորձում են հարմարվել 21-րդ դարի իրողություններին: Թվում է, թե Disney-ը ավելի լավ է գործում, քան շատերը, քանի որ չնայած խոչընդոտներին՝ բաժանորդների աճը դեռևս կայուն է: Իրականում, համաճարակն օգնեց ավելացնել Disney-ի բաժանորդների բազան աննախադեպ և անսպասելի արագությամբ: 2019-ի վերջին գործարկված ծառայությունը մոտ մեկ տարում հասավ իր 5-ամյա նպատակին: Disney-ը, հավանաբար, ունի առաջարկների ամենաարժեքավոր գրադարանը, և այնուամենայնիվ, չնայած Disney-ի և Netflix-ի ողջ հզորությանը, ամառվա ամենասպասված պրեմիերաները տեղի են ունենում այլուր: Անցած տարի Amazon-ի կողմից «Մատանիների տիրակալի» իրավունքները ձեռք բերելը տալիս է իր առաջին արդյունքները:

Մեծ բյուջե ունեցող այս պրիքվել-հեռուստաշոուն դեմ առ դեմ է հայտնվել HBO-ի ֆանտաստիկ մեծ բյուջեի «Գահերի խաղ»-ի  հետ, որը հավանաբար բոլոր ժամանակների ամենահայտնի միակ հեռուստաշոուն է:

Ոլորտը որպես ամբողջություն ենթարկվում է արտաքին միջավայրի ճնշմանը: Գնաճը մեր օրերում խայթում է բոլորի դրամապանակները, ուստի ամբողջ աշխարհում տնային տնտեսություններ վարողները վերանայում են ցանկացած հայեցողական ծախս: Արդյունքում, բաժանորդագրությունների աճն այլևս առաջնահերթություն  չէ: Բաժանորդագրությունների աճը կորցրել է իր նշանակությունը նաև ներդրողների համար, քանի որ փողերը այսպես ասած սառեցվում են, և առաջնահերթ են դառնում ընկերության հիմնադրույթները:

Ամեն գնող աճն անկայուն է, ուստի Netflix-ը մտադիր է այն ինչ ասել էր, թե չի անի, այն է՝ առաջարկել գովազդի վրա հիմնված տարբերակ: Իրականում ընկերությունը միավորվել է Microsoft-ի հետ, մի ընկերություն, որը, թերևս, նույն «քաշային կարգում» է, ինչ  Apple-ը կամ Amazon-ը և սա ստեղծելու համար ծառայության ընթացիկ տարբերակի այնպիսի այլընտրանք, որը հիմնված է ավելի ցածր գներով գովազդի վրա: Մրցակցությունը թեժ է, ուստի ավելի ցածր գներով  այլընտրանքները կարող են ի վերջո գերակշռել:

Այդ համատեքստում միանգամայն անվճար այլընտրանքը կարծես թե դուրս է պատկերացումներից, հիմնականում այն պատճառով, որ այն հենց VOD ծառայություն չի հանդիսանում և այնուամենայնիվ, այն ավելի մեծ կոնտենտ ունի, քան սթրիմինգային բոլոր ծառայությունները միասին վերցրած: Youtube-ը (Goggle-ին է պատկանում) այն պահոցն է, որտեղ  կարելի է ինչ-որ բան, իրականում ամեն ինչ դիտել, բացի իրական լիամետրաժ ֆիլմերից կամ հեռուստաշոուներից: Բայց տեսնելով, որ նախկինում կաբելային հեռուստատեսությամբ հեռարձակվող շատ կոնտենտներ  Youtube-ում ամբողջովին անվճար են դարձել, կամ  հասանելի են թե մեկով, թե մյուսով, մտածում ես, որ հնարավոր է՝ ինչ-որ պահի ամբողջ կոնտենտը անվճար դառնա, և միակ գինը, որ հարկավոր կլինի վճարել, քո մի քանի վայրկյանն է՝ այս կամ այն պահին գովազդ դիտելու համար:

Youtube-ի առավելությունը բխում է կոնտենտը համալրելու նրա հնարավորությունից, մի բան, որի մասին  սթրիմինգային ծառայությունները կարող են միայն երազել, թեպետև տարեկան տասնյակ միլիարդներ են ծախսում իրենց կոնտենտի վրա: Եթե հարցին մի փոքր ավելի գլոբալ նայենք, ապա այստեղ կարող ենք դիտարկել նաև սոցիալական ցանցերը, մասնավորապես Instagram-ը և TikTok-ը:

Ըստ էության, սթրիմինգային պատերազմները երբեք այն մասին չեն եղել, թե  ով է ավելի շատ ծախսում կամ ով է ֆիլմեր կամ հեռուստաշոուներ դիտելու իրավունք ձեռք բերում: Դրանք բոլորը վերջնական նպատակին հասնելու միջոցներ էին, և այդ նպատակը ժամանակն է, այն ժամանակը, որը մարդիկ ծախսում են իրենց հարթակում: Ամեն օր մոտավերապես 120 միլիարդ ժամ մարդիկ աչք չեն փակում՝ սպառելու այս ծառայությունների առաջարկած կոնտենտը, ստացվում է երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ տրամադրում է 16 ժամ, և աշխարհի ամենամեծ կորպորացիաները մրցակցում են միմյանց մեջ, որպեսզի այդ ժամանակից որքան հնարավոր է մեծ մասը տրամադրվի հենց իրենց: VOD ծառայությունը այդ ամենը անելու մեկ միջոց է: 21-րդ դարի ապրանքը ժամանակն է:

Related posts

Ահա թե ինչու պիտի մտածես կիբեռանվտանգություն սովորելու մասին (հայկ խեկոյան)

Nelli Avetisyan

Ինչու են անհրաժեշտ կառավարությունները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Բարեկեցության Տարբեր Ցուցանիշները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan