Քոուչինգի գործիքների կիրառումը՝ ի նպատակ հանրային քաղաքականության

Արդյունաբերական հեղափոխությունները կապակցվում են ինչպես կապիտալիստական առաջընթացով, այնպես էլ մարդկանց  միջև մրցակցությամբ, ինչը հանգեցնում է մի հասարակության, որը ավելի քան երբևէ տարված է նպատակադրմամբ, ձերքբերմամբ և արդյունավետությամբ: Զարմանալի չէ, որ նոր մասնագիտությունը, որը  հայտնի է որպես քոուչինգ ի հայտ է եկել անցած դարի երկրորդ կեսից և այդ ժամանակաշրջանից ի վեր զարգացում է ապրել: Քոուչինգը  օժանդակելու նպատակով  կենտրոնանում է անհատների և թիմերի վրա բացահայտելու նրանց արդյունավետությունը և նպատակներին հասնելու կարողությունները: Դիտարկելով համայնքները և երկրները որպես՝ ընդարձակ, պետական կառույցների կողմից կառավարվող թիմեր, հետաքրքրի է իմանալ քոուչինգի գործիքների կիրառելիությունը: Վերլուծությունը սկսելիս հարկ է համառոտ բացատրել «S.M.A.R.T.» տառային հապավման նշանակությունը:

«S»-ը (Specific) նշանակում է «հատուկ», այսինքն խնդիրները պետք է միտված լինեն որոշակի ոլորտի բարելավմանը,

«M»-ը (Measurable) նշանակում է «չափելի», այսինքն պետք է լինի մեթոդ՝ որոշելու, թե երբ խնդիրը կհամարվի լուծված կամ առնվազն ինչպես չափել  ձեռք բերման ճանապարհին ունեցած առաջընթացը,

«A»-ն (Assignable) նշանակում է «հանձնարարելի», այսինքն պետք է նշվի թե ով է պատասխանատուն,

«R»-ը (Realistic) նշանակում է, «իրատեսական», այսինքն պետք է նշվեն արդյունքները, որոնք կարելի է ձեռք բերել ռեսուրսների միջոցով,

«T»-ը (Time-bound) նշանակում է «ժամանակային առումով սահմանափակ», այսինքն՝ պետք է նշվի հստակ ժամանակահատված, որի ընթացքում խնդիրը կլուծվի:

Ինչպես իրատեսորեն հանդես եկավ հայեցակարգի հեղինակներից մեկը՝ դոկտոր Դորանը, այդքան էլ խելամիտ չէ ակնկալել, որ յուրաքանչյուր խնդիր կատարելապես կհամապատասխանի վերոնշյալ հինգ չափանիշներին: Ավելի ստույգ՝ կարևոր է դրանք որպես ուղենիշ օգտագործելը, ինչպես նաև փորձել հնարավորինս մոտենալ սմարթ խնդիրների սահմանմանը: [1]


[1] There’s a S.M.A.R.T. way to write management’s goals and objectives by George T. Doran

Հասարակական քաղաքանության փաստաթուղթը, որը մենք կուսումնասիրենք S.M.A.R.T հասկացության ներքո, դա Հորդանանի կապիտալ շուկայի զարգացման (JCMD) ռազմավարությունն ու ճանապարհային քարտեզն է, որն իրականացվել է ՎԶԵԲ-Ի (EBRD) և Հորդանանի անվտանգության հանձնաժողովի (ՀԱՀ) համատեղ ծրագրերի շրջանակներում: Զեկույցի մեջ դիտարկվում է նախապատրաստական փուլում Հորդանանի կապիտալ շուկայի տեղակայումը և առաջարկում միջոցներ նախադրյալներին կենտրոնանալու նպատակով.

  • Տեղացիները ունեն մեծ խնայողություններ, բայց ներդրումներ չեն կատարում տեղական կապիտալ շուկայում:
  • Որոշ խոչընդոտներ՝ թե որպես մեխանիկական և թե կարգավորող չեն խրախուսում օտարերկրյա ներդրումները Հորդանանում:
  • Տեղական ընկերությունները, կապիտալ շուկան չեն դիտարկում որպես բանկային ֆինանսավորման շահավետ այլընտրանք:
  • ՀԱՀ-ը (JSC) կարիք ունի վերապատրաստման և զարգացման:
  • Հասարակության ընդհանուր շրջանակներում ֆինանսական գրագիտությունը ցածր է[2].

[2] Capital Market Development Strategy and Roadmap for Jordan, Final Report 2017, pp. 1-2

Ուշադրություն գրավող առաջին հանգամանքը ռազմավարության անվանման և բովանդակության միջև եղած անհամապատասխանությունն է: «Կապիտալի շուկայի զարգացում» անվանումից կարելի է ենթադրել, որ եթե զեկույցում նշված բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվեն, ապա կապիտալի շուկայում գործողությունների աճ կդիտվի: Սակայն դա բոլորովին  պարտադիր չէ՝ հետևյալ պատրճառներից ելնելով: Նախ ռազմավությունը հիմնականում միտված է իրավական անհարմարությունները վերացնելուն, որոնցից է օրինակ ընկերությունների թողարկած արժեթղթերի և դրանց համար նախատեսված պայմանների ընդլայնումը, հարկային բեռի վերացումը, ինչպես օրինակ՝ հարկերից ազատված օտարերկրյա ներդրողների համար պահվող հարկերը, ենթակառուցվածքների բարելավումը, օրինակ՝ Clearstream-ի և/կամ Euroclear-ի  հետ կապեր ստեղծելով, ֆոնդային բորսան սեփականաշնորհելով և մեծացնելով բաժնետիրական ընկերության լիազորություններն ու կարողությունները: Այս քայլերը էական ազդեցություն չեն ունենա կապիտալի շուկայի վրա, եթե չլինի բավականաչափ առաջարկ և պահանջարկ: Մեկ այլ պատճառ էլ, ըստ զեկույցի, Հորդանանի բանկերում զգալի ավելցուկային լիկվիդայնություն է: Սա կարող է վկայել այն մասին, որ թողարկողների բազայի պակաս կա, որը կարող է ֆինանսավորվել ողջամիտ շահույթի  ակնկալիքներով և ռիսկերով: Եթե լինի նման բազա ըստ ամենայնի բանկերը կգտնեն հնարներ ներդնելու ավելցուկային լիկվիդայնությունը կապիտալի շուկայի միջոցով կամ այլ կերպ:

Զեկույցում թվարկված բարեփոխումներն իրապես կարևոր են  գործառույթները պատշաճ կերպով իրականացնող կապիտալի շուկաների անհրաժեշտ ենթակառուցվածքների և նախադրյալների ստեղծմանը: Այդուհանդերձ, ծրագրի խնդիրը, որպես կապիտալի շուկայի զարգացում պիտակավորելը սխալ ակնկալիքներ է ստեղծում հանրության և  ինչու ոչ, նաև կատարող կողմի համար: Արդյունքում, եթե խնդիրների կատարումից հետո շուկայական ակտիվության զգալի աճ չնկատվի, հասարակությունը կարող է բարեփոխումները և կատարող կողմի ջանքերը ձախողված ընկալել: Այլ կերպ ասված, խնդրի նման սահմանումը չի համապատասխանում «իրատեսական» բաղադրիչին, քանի որ ռեսուրսների առկայության դեպքում նպատակը կարող է հեռու լինել իրագործվելուց: Խնդրի վերասահմանումը որպես «զարգացած» ենթակարուցվածքի ստեղծումն ավելի շատ ծրագրի մասնակիցների վերահսկողության ներքո է: Իրատեսական նպատակներ սահմանել նշանակում է մեծացնել դրանց հասնելու հնարավորությունները, իսկ հանրային քաղաքականության նպատակներին ծրագրվածի համաձայն հասնելն օգնում է վստահություն ձևավորել հանրության շրջանում:

Նպատակների ճիշտ սահմանումը կարևորելու մեկ այլ պատճառ էլ այն է, որ սխալ կամ թերի ձևակերպումները, մասնավորապես՝ լիովին նպատակադրվածություն չարտահայտող նպատակ սահմանելը, ի հայտ է բերում շեղումներ: Վերադառնալով Հորդանանի կապիտալի շուկայի ռազմավարության մեր օրինակին՝ պիտի փաստենք, որ ռազմավարությունը հստակ սահմանում է, որ կապիտալի շուկայի զարգացումը վերջնանպատակ չէ, այլ դրան հասնելու միջոց, ինչպես նաև այն ընդգրկուն կերպով անդրադառնում է այն խնդիրներին, որոնք պետք է իրականացվեն կապիտալի շուկայի զարգացման համար: Միջևնույն ժամանակ քիչ է խոսվում այն մասին, թե Հորդանանի պարագայում ինչն է համարվում կապիտալի շուկայի բավարար մակարդակ կամ ինչպես ենք մենք  չափում առաջընթացը: «Զարգացող կապիտալի շուկան» բազմակողմանի հասկացություն է, մեկնաբանելի տարբեր ձևերով: Կախված նրանից, թե որ հասկացությունն է ընտրվում, կենտրոնացման կետերը և գործողությունների ծրագրելը համապատասխանաբար փոխվում են:

Եկեք համառոտ դիտարկենք մի քանի հնարավոր տարբերակ: Նախ՝ կապիտալի շուկայի զարգացումը պարզապես կարող է նշանակել կապիտալի շուկայում ակտիվության մակարդակի բարձրացում: Այստեղ որքան շատ արժեթղթեր  թողարկվեն և վաճառվեն, այնքան մեզ համար իրադրությունը կբարելավի:  Մեկ այլ նշանակություն էլ կարող է ունենալ կապիտալի շուկայի համար բավականաչափ զարգացած ենթակառուցվածք և իրավական դաշտ ապահովելը: Այս պարագայում մենք չենք չափում առաջընթացը՝  դիտարկելով ենթակառուցվածք ու իրավական դաշտ ապահովելը: Այս պարագայում մենք չափում ենք առաջընթացը՝ դիտարկելով ենթակառուցվածքն ու իրավական դաշտը շուկայում գործարքների ծավալի փոխարեն: Երրորդ նշանակությունն էլ պայմանների ստեղծումն է, երբ ողջամիտ բիզնես նախագծերով և ողջամիտ ջանքերով  կարելի կլինի ապահովել բավարար ֆինանսավորում՝ անկախ շուկայում գործարքների իրական ծավալից: Եվ չորրորդ՝ եթե մենք կենտրոնանանք կապիտալի շուկայի զարգացման վերջնական բաղադրիչի միջոցների վրա, մենք կարող ենք նաև վերասահմանել խնդիրը որպես  տնտեսության արդյունավետության բարձրացում և ապահովել, որ ավելցուկային ներդրումները գտնեն իրենց ամենակարճ և ամենամատչելի ուղին դեպի ներդրումներ: Ինչպես նկատեցիք, վերլուծության նպատակն է խնդիրը մոտեցնել «S» (Smart-խելացի) «M» (Measurable-չափելի) բաղադրիչներին: Այժմ բերենք մի օրինակ, թե ինչպես կփոխվեն ռազմավարության կենտրոնացումը և ուղղությունը՝ ընտրված ձևակերպումով պայմանավորված: Ֆինանսական հատվածի ընկերութունների կապիտալի հասանելիության մասին բաժնում ռազմավարությունը քննարկում է բանկերին որպես թողարկող գնահատելու հնարավորությունը և առաջարկում է, որ ավելի շատ կանխիկ դրամ  ստեղծելու համար բանկերին կարելի է խրախուսել  թողարկել ապահովված պարտատոմսեր և ներգրավվել արժեթղթավորման մեջ: Եթե մենք հասկանում ենք կապիտալ շուկայի զարգացումը զուտ որպես ֆինանսական գործիքների տեսակների և ծավալների ավելացում, ապա սա խելամիտ ռազմավարություն է: Այնուհանդերձ  եթե մեր նպատակը արդյունավետության բարձրացումն է, մենք կարող ենք նաև հրաժարվել բանկերին որպես թողարկող գնահատելու համար ժամանակ և ռեսուրսներ ծախսելուց, քանի որ միջոցներն ավելի մատչելի կերպով ուղիղ ձևով կուղղվեն դեպի իրական տնտեսություն, այլ ոչ թե բանկերի միջոցով ապահովված պարտատոմսերի կամ ակտիվներով ապահովված արժեթղթերի միջոցով: Այս համատեքստում կարող ենք նաև մեր համակ ուշադրությանն արժանացնել միջոցների ավելցուկի պատճառը, մասնավորապես՝ ինչու դրանք մինչև այժմ չեն տեղաբաշխվել և որտեղ կարող են ներդրվել կապիտալի շուկաների միջոցով կամ այլ կերպ:

Որպես ամփոփում նշենք, որ անկարելի է թերագնահատել հավելյալ ջանքեր գործադրելու կարևորությունը հանրային քաղաքականության խնդիրը ձևավորելու և մշակելու համար, քանի որ դա հատկորոշ քայլ է կենտրոնացման կետերը բացահայտելու և ուղին ձևավորելու համար: Քոուչինգն առաջարկում է մի շարք գործիքներ՝ օգնելու այս գործընթացին, և «S.M.A.R.T.»-ը դրանցից միայն մեկն է: Վերջիվերջո, եթե մենք դիտարկում ենք երկրները և համայքները որպես մեծ թիմեր, ապա քոուչինգը մոտեցում է, որը կարող է օգտագործվել նաև տեխնիկական աջակցության սպասարկուների կողմից, ինչպիսիք են ՄԱԿ-ը և Միջազգային արժութային-ֆինանսական կառույցները՝ օգնելու երկրներին իրենց լուծումներն առաջարկել հանրային քաղաքականության խնդիրների լուծման համար որոշ առաջարկություններ սահմանելու փոխարեն:

Related posts

3000-ից քիչ ցուցակված ԱՄՆ ընկերություններ և ավելի քան 7,000 համաշխարհային փոխանակված առևտրային ֆոնդեր

Nelli Avetisyan

“Փող ուղղաթիռից” այո, թե ոչ

Nelli Avetisyan