Սթրիմինգային պատերազմներ, որոնք կձևավորեն ժամանցի ապագան (Հայկ Խեկոյան)

Երբ դեռ հեռավոր 2000 թվականին Netflix-ի և Blockbuster-ի գործադիր տնօրենները հանդիպեցին՝ քննարկելու երկու ընկերությունների միաձուլումը, Netflix-ը երեք տարվա վաղեմություն ունեցող ընկերություն էր, որը գնահատվում էր 50 միլիոն դոլար, մինչդեռ Blockbuster-ի շուկայական կապիտալիզացիան կազմում էր շուրջ 5 միլիարդ դոլար (Solan, 2020): Թերևս հաշվի առնելով «եթե չես կառող հաղթել, միավորվիր» արտահայտությունը, Netflix-ի ղեկավարությունը որոշեց, որ տնային կինոների և վիդեոների հսկայական դիմակայելու լավագույն տարբերակը դրա մի մասնիկը դառնալն է: Եթե ինչ-որ մեկը այդ ժամանակ ասեր, որ 21 տարի անց Blockbuster-ը չի լինելու և Netflix-ը դառնալու է աշխարհի ամենաթանկ գնահատվող ընկերություններից մեկը, նրանք նույնիսկ չէին հավատա:

Ինչևիցէ, արդեն 2021 թվականն է, Blockbuster-ը սնանկացել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ, իսկ  կինովարձույթի խանութները բացառապես անհետացել են, մինչդեռ Netflix-ը գնահատվում է ավելի քան 200 միլիարդ դոլար և միայն վերջին մեկ տարվա ընթացքում 17 միլիարդ դոլար է ծախսել իր կոնտենտի վրա (Sweeney, 2021):

Հսկայական արժեքից զատ՝ ժամանցի նոր հսկաների շրջանում Netflix-ը պարծենում է նաև իր ամենամեծ բաժանորդային բազայով, մի բաղադրիչ, որը վերջին մի քանի տարիների ընթացքում կտրուկ փոփոխություններ է կրել, քանի որ առցանց հեռարձակումը և ըստ պահանջի տեսանյութերը (VOD) դարձել են մարդկանց համար ամեն ինչ դիտելու հիմնական միջոցը: Netflix-ը, որը նշված հսկաներից միակն է, որը ներկա է միայն VOD շուկայում, ունի ավելի քան 200 միլիոն բաժանորդ, որոնք 2020 թվականի  ընթացքում առցանց հարթակում դիտել են օրական միջինը 3,2 ժամ բովանդակություն, ինչը հավասար է ամսական 6 միլիարդ ժամ դիտման (Մորիսոն, 2021):

Այնուամենայնիվ, մրցակցությունն արագորեն թեժանում է, և ընկերությունն այժմ ստիպված է պայքարել այնպիսի հսկա կորպորացիաների հետ, ինչպիսիք են Disney-ը, AT&T-ն և նույնիսկ Amazon-ը և Apple-ը (երկու ընկերություններ, որոնք միասին արժեն ավելի քան 3,5 տրիլիոն դոլար):

Netflix-ի և այսպես կոչված «Սթրինգային պատերազմներ»-ի մնացած մասնակիցների կտրուկ  աճը ոչ միայն  մոռացության է մատնել Blockbuster-ին, այլև ստվել է գցում մալուխային հեռուստատեսության վրա:  2019 թվականը նշանակալի տարի էր այս առումով, քանի որ հենց այդ տարվա ընթացքում ԱՄՆ-ում առաջին անգամ թվով ավելի շատ մարդիկ էին վճարել օգտվելու համար որևէ սթրիմինգային, քան մալուխային կամ արբանյակային  ծառայություններից (Brantner, 2019): Շատ ընկերություններ, որոնց շնորհիվ մալուխային հեռուստատեսությունն այդքան հայտնի էր դարձել, ինչպիսիք են Disney-ը կամ Discovery-ն, կարծես թե դասեր քաղել են Blockbuster-ի անհաջողություններից և փորձում են հարմարվել, այլ ոչ թե պայքարել նոր լանդշաֆտի դեմ և հավատարիմ մնալով հին ձևերին: 2019 թվականին  Disney-ը գործարկել է իր սեփական VOD ծառայությունը, որը կոչվում է Disney+`  ունենալով իրավունքի առավելություն կինեմատոգրաֆիայի պատմության մեջ  ամենահայտնի  ֆրանչայզների նկատմամբ, որոնք անսահման տարածված են նաև մեր օրերում, այդպիսիք են՝  Star Wars-ը և MCU-ն:

Գործարկումը բավականին հաջող էր, քանի որ ծառայությունն այժմ ունի ավելի  քան 100 միլիոն բաժանորդ։ Բաժանորդների նման թիվ ի սկզբանե հնարավոր էր համարվում ունենալ 5-6 տարում։ Սա մասամբ շնորհիվ համաճարակի, որը ավերիչ եղավ այն ամենի համար, ինչ անում է Disney-ը, բայց օգտակար դարձավ VOD շուկայի ընդհանրապես և Disney+-ի համար մասնավորապես: Վերջերս Discovery-ը և WarnerMedia-ն, որոնք պատկանում է AT&T-ին, հայտարարեցին իրենց միաձուլման մասին՝ ստեղծելու նոր սթրիմինգային ծառայություն, որը կփորձի գոյատևել և մնալ անփոփոխ՝ շուկայական փոփոխվող պայմաններում (Kovach & Meredith, 2021):

Աշխարհի խոշորագույն կորպորացիաներից երկուսը նույնպես միաձուլվել են և օգտագործում են իրենց ողջ ներուժը և հասանելի բոլոր միջոցները՝ բաժանորդներին իրենց սեփական սթրիմինգային ծառայություններում ներգրավելու համար: Amazon-ի Prime-ը, իր բազմաբնույթ ծառայությունների շարքում, ներառում է նաև սթրիմինգային ծառայություն: Այն միակ մրցակիցն է, որն ունի Netflix-ի հետ համեմատելի բաժանորդների բազա, և սա դեռևս նախքան ընկերության կողմից հոլիվուդյան MGM ստուդիայի ձեռքբերման վրա միլիարդներ ծախսելու մտադրության և, ի լրումն պլանավորված «Մատանիների տիրակալը» շարքի և այլ հանրաճանաչ կոնտենտի՝ իր ծառայությանը MGM-ի ողջ կոնտենտի ավելացման մասին հայտարարություն տարածելը (Պալլոտա, 2021):

Prime ծրագրում VOD ծառայության օժանդակ բնույթի պատճառով կարող  է անարդար թվալ միայն այդ թվերից եզրակացություններ անելը, բայց հիմնական գաղափարը այն է, որ Netflix-ի մրցակիցների ցանկը ներառում է բոլոր տեսակի ընկերությունները, որոնք կարող են և նույն կանոններով չխաղալ:

Մյուս կողմից էլ Apple-ը չունի ծառայությունների այնպիսի փաթեթ, որում կարող է նաև ներմուծել սթրիմինգային ծառայություն: Իր ունեցածը զգալի ներկայությունն է այն սարքախմբերի շարքում, որոնք  օգտագործվում են որևէ բան դիտելու համար: Արդեն կիրառության մեջ են միլիարդավոր iphone-ներ և iPad-ներ, և ամեն տարի շրջանառության մեջ են մտնում հարյուրավոր միլիոններ, այնպես որ Apple-ն այժմ իր օգտատերերին նվիրում է Apple TV-ի մեկամյա անվճար բաժանորդագրություն կամ նոր սարքի ձեռք բերման դեպքում տալիս անվճար փորձարկման հնարավորություն՝ հույս ունենալով, որ, երբ անվճար փորձաշրջանն ավարտվի, iPhone-ի գնորդները կդառնան Apple TV-ի բաժանորդներ: Apple-ը հետ չի մնում նաև կոնտենտի ստեղծման հարցում՝ իր նախագծերում ներգրավելով հոլիվուդյան այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են Ջենիֆեր Էնիսթոնը և Սթիվ Քարելը՝ «The Morning Show»-ում, կամ Ջեյսոն Մոմոան՝ «See»-ում: Ի վերջո, ընկերությունն իր հաշվեկշռում ունի հարյուրավոր միլիարդների կանխիկ միջոցներ և, անհրաժեշտության դեպքում, կարող է շուկայում գերազանցել ցանկացած մեկին:

Երբ միաձուլումներն ու գնումները մոտենան ավարտին և «Սթրիմինգային պատերազմներ»-ից հետո ամեն ինչ խաղաղվի, VOD աշխարհի նոր կարգն անճանաչելի կլինի: Հավանական արդյունքը հետևյալն է՝ մի քանի դժբախտ մասնակիցներ, որոնք գիտակցում են, որ այլևս չեն կարող մրցակցել, ամբողջովին դուրս կմղվեն կամ խիստ զեղչված գներով կվաճառվեն, իսկ մնացած մի քանիսը օլիգոպոլիա կկազմեն այն ամենի ոլորտում, ինչ մենք դիտում ենք: Ճիշտ այնպես, ինչպես վերջին կես դարի մեծ մասի ընթացքում հաջողակ ֆիլմերի և հեռուստաշոուների ճնշող մեծամասնության արտադրության համար պատասխանատու էին վեց խոշորագույն կինոստուդիաներ, այնպես էլ գալիք տասնամյակների ընթացքում մեր ժամանցը կապահովեն «Սթրիմինգային պատերազմներ»-ից հետո վերջին կանգուն մնացածները:

Հղումներ`

Brantner, C. (2019). More Americans Now Pay For Streaming Services Than Cable TV. Retrieved from Forbes:

https://www.forbes.com/sites/chrisbrantner/2019/03/20/americans-now-pay-more-for-streaming-services-than-cable-tv/?sh=4a24f5d5fcdd

Kovach, S., & Meredith, S. (2021). AT&T announces $43 billion deal to merge WarnerMedia with Discovery. Retrieved from CNBC:

https://www.cnbc.com/2021/05/17/att-to-combine-warnermedia-and-discovery-assets-to-create-a-new-standalone-company.html

Morrison, R. (2021). Is your Netflix habit out of control? Retrieved from The Daily Mail:

https://www.dailymail.co.uk/sciencetech/article-9338499/Online-calculator-reveals-long-youve-spent-binge-watching-Netflix.html

Pallotta, F. (2021). Amazon buys MGM in a mega media deal. Retrieved from CNN Business:

https://edition.cnn.com/2021/05/26/media/amazon-mgm-deal/index.html

Sloan, M. (2020). Netflix vs Blockbuster – 3 Key Takeaways. Retrieved from Drift:

https://www.drift.com/blog/netflix-vs-blockbuster/v

Sweney, M. (2021). Amazon buys Hollywood studio MGM in $8.45bn deal. Retrieved from The Guardian:

https://www.theguardian.com/technology/2021/may/26/amazon-buys-hollywood-studio-mgm-james-bond

Related posts

Մեր ճիգերի որոշիչ հատվածը (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Սթրիմինգային պատերազմներ. Մաս 2 (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

ՈՒ՞ր կորան գովազդային ընդմիջումները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan