ՄԵՆՔ
21-րդ դարում աճող գլոբալիզացիայի և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում արդյունավետ միջազգային տնտեսական կապերի հաստատումը և համագործակցության հարթակների ստեղծումը, իր առանձնահատուկ նշանակությամբ, կարևորվում է առավել քան երբևէ: Ձևավորելով «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամը»` մենք նպատակ ունենք Հայաստանի Հանրապետությունում սոցիալական, միջազգային ինտեգրացիայի խորացման և երկարաժամկետ զարգացման նպատակներին նպաստելուն: Գիտակցելով այս ամենը՝ մենք միտված ենք ակտիվ համագործակցություն հաստատելուն ինչպես միջազգային տնտեսական կազմակերպությունների, այնպես էլ միջազգային հեղինակություն վայելող տնտեսագետների, ֆինանսական և այլ ոլորտների էքսպերտների, միջազգային ճանաչում ունեցող խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, հայաստանյան և այլ երկրների գործիչների, այդ թվում կենտրոնական բանկերի և ֆինանսների նախարարությունների ներկա և նախկին ղեկավարների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Հոգաբարձուների խորհուրդը հանդիսանում է «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամի» բարձրագույն ղեկավար մարմինը, որը բաղկացած է միջազգային հեղինակություն վայելող անհատներից, տնտեսագետներից, ֆինանսական և այլ ոլորտի ներկայացուցիչներից, որոնք առանձնանում են իրենց բացառիկ փորձառությամբ և անհատականությամբ:

Արթուր Ջավադյան

Մհեր Աբրահամյան

Վաչե Գաբրիելյան

Արթուր Նախշիկյան

Անդրանիկ Գրիգորյան

Էլվիրա Նաբիուլինա

Պավել Կալլաուր

Գաբրիել Մակլուֆ

Յորգովանկա Տաբակովիչ

Թիմուր Սուլեյմենով

Խուլիո Վելարդե Ֆլորես

Բորիս Վույչիչ

Մարտին Գալստյան

Երբոլատ Դոսաև

Օկտավիան Արմաշու

Սենադ Սոֆթիչ

Ռադոյե Ժուգիչ

Դմիտրի Պանկին

Սերգեյ Կալեչից

Կոբա Գվենետաձե

Գալիմժան Պիրմատով

Մարտին Գուզման

Նոութ Վելինկ

Վիտաս Վասիլյաուսկաս

Տոլկունբեկ Աբդիգուլով

Ռադովան Ելասիչ

Արդիան Ֆուլանի

Վիլհելմ Մոլտերեր

Քեմալ Կոզարիչ

Միրոսլավ Զինգեր

Դուգլաս Լաքսթոն

Մարկ Ուզան

Անդրեաս Ուիմեր

Լոուրենս Քրիստիանո

Մայքլ Շտրաուս

Հարգելի գործընկերներ,
21-րդ դարի աճող անորոշությունների պայմաններում արդյունավետ միջազգային տնտեսական կապերի հաստատումը, համագործակցության հարթակների ստեղծումը, երկխոսությունը և փորձի փոխանակումը, փոխշահավետ նախագծերի մշակումը կարևորվում են առավել քան երբևէ: Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամը ստեղծվել է հենց այդ նպատակադրումով։
Հիմնադրամը նախատեսում է ակտիվ համագործակցություն հաստատել ինչպես միջազգային տնտեսական կազմակերպությունների, այնպես էլ միջազգային հեղինակություն վայելող տնտեսագետների, ֆինանսական և այլ ոլորտների փորձագետների, միջազգային ճանաչում ունեցող խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, հայաստանյան և այլազգի գործիչների այդ թվում կենտրոնական բանկերի նախկին և գործող ղեկավարների, ֆինանսների ոլորտի գործող և նախկին ղեկավարների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Հիմնադրամը բաց է համագործակցության համար բոլոր շահագրգիռ և մտահոգ մասնագետների և հաստատությունների համար ինչպես Հայաստանի Հանրապետությունից այնպես էլ արտերկրից։
Նորություններին և կապ հաստատելու համար՝ հետևեք մեր կայքէջին։ Շնորհակալ կլինենք ստանալ ձեր արձագանքները։
Արթուր Ջավադյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան
Հիմնադրամի խորհրդի նախագահ